Telegram-ի հանրահայտությունն ավելացել է մի քանի երկրներում, ներառյալ Ֆրանսիան և ԱՄՆ-ը, Ֆրանսիայում սոցիալական ցանցի հիմնադիր Պավել Դուրովի ձերբակալությունից հետո՝ տեղեկացնում է TechCrunch պորտալը։ Ֆրանսիայում Telegram-ը բարձրացել է առաջին հորիղոնական «Սոցիալական ցանցեր» կարգում:                
 

Երևանյան նոր քանդակներ

Երևանյան նոր քանդակներ
28.06.2012 | 23:57

Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի գեղարվեստի հանձնաժողովի հերթական նիստում քննարկվել են վաղօրոք հայտարարված մրցույթի արդյունքում ընտրված քանդակագործ Դավիթ Մինասյանի «Երեք դուդուկահարներ» քանդակի նախագծի և արծաթագործ-դիզայներ Արման Դավթյանի հեղինակած` «Հուշարձան ընթերցողին» քանդակի էսքիզային առաջարկները: «Երեք դուդուկահարներ» խմբակային քանդակում մեկտեղված են դուդուկի վարպետներ Լևոն Մադոյանը, Վաչե Հովսեփյանն ու Ջիվան Գասպարյանը: Քանդակը կկառուցվի հովանավորչական միջոցներով, և նախատեսվում է տեղադրել Աբովյան 32 շենքի հարևանությամբ: «Հուշարձան ընթերցողին» քանդակի գաղափարի հիմքում հայ գրատպության 500-ամյակն ու «Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագիրն են, նպատակը` գրքի և ընթերցանության նկատմամբ սեր արթնացնելը: Հեղինակին հանձնարարվել է շարունակել աշխատանքը, իսկ հանձնաժողովի անդամներին` առաջարկություններ ներկայացնել տեղադրման վայրի վերաբերյալ:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3940

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ